Լրահոս

02.12.2011 15:16


«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի բողոքը հեռուստասերիալների դեմ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի բողոքը հեռուստասերիալների դեմ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հաղորդագրություն է տարածել, ոչում ասված է.

«Հայտնի է, որ հեռուստատեսությունը ազդեցության ամենահզոր գործիքներից է: Ավելին, հեռուստատեսությունը ներկայումս համ արվում է նաեւ նոր սերնդին դաստիարակող գործոն: Հաշվի առնելով այն փաստը, որ հեռուստատեսությունով շրջանառվող սերիալներն ունեն բավականին մեծ լսարան, իսկ այդ սերիալները դիտողներից շատերը ցանկանում են նմանվել այս կամ այն հերոսին, պահի հրամայական է դարձել անդրադառնալ դրանց բովանդակությանն ու սին գաղափարախոսությանը:

Ներկայիս հեռուստասերիալները ողողված են բռնություններով, բռնությունը քարոզող դրվագներով ու արտահայտություններով, եւ բռնության այդ դրսեւորումները հիմնականում կիրառվում են կանանց եւ աղջիկների հանդեպ: Գրեթե բոլոր սերիալներում կնոջ իրավունքները ոտնահարված են, հայ կնոջ կերպարը` ծայրահեղ ցածրացած: Կնոջը ծեծելը, հրապարակայնորեն նվաստացնելը եւ հայհոյելը դարձել են հայկական հեռուստասերիալների անբաժան ուղեկիցը` դիտող ընտանիքների ներսում նույնատիպ պահվածքը եւ վարվելակերպը դարձնելով սովորական, չդատապարտվող երեւույթ:

Հաշվի առնելով վերոնշյալը` «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր հեռուստաընկերություններին եւ պատկան մարմիններին լուրջ մոտենալ խնդրին եւ ձեռնարկել համապատասխան քայլեր հեռուստասերիալներում տեղ գտած բռնության երեւույթների վերացման ուղղությամբ:

Այս մտավախության մասին կոալիցիան տեղեկացրել է պաշտոնական նամակով Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային հանձնաժողովին, որի Լիցենզավորման եւ մեթոդական վարչության իրավաբանական եւ լիցենզավորման բաժնի պետից պատասխան է ստացել, որ «2010թ. Հունիս 28-ին ուժի մեջ է մտել «Հեռուստատեսությանեւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքը, որի 22-րդ հոդվածի համաձայն` էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում ենօրենքով: Համապատասխան օրենքը դեռեւս չի ընդունվել, եւ այդ օրենքը ընդունելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո միայն Հանձնաժողովի կիրականացնի իր վերահսկողական գործառույթները»:

Այս խորագրի վերջին նյութերը