«Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու մարմին
Նոյեմբերի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի մոտ տղամարդու դի կա։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքի 42-ամյա Վարինդե Ֆ.-ն է։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։