Լրահոս

02.12.2011 15:03


Ռուբեն Հախվերդյան. «Ամիրխանյանը սովետից մնացած կույրաղիք է»

Ռուբեն Հախվերդյան. «Ամիրխանյանը սովետից մնացած կույրաղիք է»

Ռուբեն Հախվերդյանը օրեր առաջ կայացած մենահամերգի ժամանակ իր հայտնի «50-ից հետո» երգը նվիրել է Գագիկ Ծառուկյանին՝ այդպես շնորհավորելով Ծառուկյանի 55 ամյակը:

Մեր թղթակցի հետ զրույցում, Ռ. Հախվերդյանը բարձր է գնահատել մշակույթի զարգացման համար Ծառուկյանի կողմից 100 մլն նվիրաբերելու փաստը:

«Եթե ճիշտ շարունակություն լինի, մենք կունենանք փայլուն արդյունք: Լավերին է պետք օգնել, մենք լավ տաղանդավոր երիտասարդներ ունենք` միջազգային մակարդակի: Ինձ, օրինակ, անհանգստացնում է փաստը, որ խորհրդի նախագահ է նշանակվել Ռոբերտ Ամիրխանյանը: Նա սովետից մնացած կույրաղիք է, իսկ երբ կույրաղիքը փչանում է, նրան ուղղակի վիրաբուժական մեթոդներով հեռացնում են: Ասեմ ավելին, էստրադային կոմպոզիտորը չի կարող կոմպոզիտորների միության նախագահ լինել: Իսկ ինչու չհրավիրել, ասենք, Տիգրան Մանսուրյանին»,–նշել է Հախվերդյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը