Լրահոս

20.11.2024 16:39


Լույս է տեսել Սյունյաց երկիր խմբագրակազմի` «Մարզական Սյունիք, անցյալն ու ներկան» հերթական հատուկ համարը

Լույս է տեսել Սյունյաց երկիր խմբագրակազմի` «Մարզական Սյունիք, անցյալն ու ներկան»  հերթական հատուկ համարը

Լույս է տեսել Սյունյաց երկիր խմբագրակազմի` «Մարզական Սյունիք, անցյալն ու ներկան» հերթական հատուկ համարը, որի ֆինանսական աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, և դա պատահական չէ, քանզի մեր ընկերության համար արդեն իսկ սկզբունքային է հատկապես մարզում սպորտային կյանքի որակի շարունակական բարելավումն ու զարգացումը:

Մենք բազմաթիվ սպորտային նախագծեր ունենք Սյունիքի մարզում, հովանավորում ենք տեղի սիրողական և պրոֆեսիոնալ քիք բոքսինգը, կարատեն, բռնցքամարտը, իհարկե, ծանրամարտը և այլ սպորտաձևեր։

Իսկ ամենամեծ նախագծերից «Սյունիք» ֆուտբոլային ակումբն է, որի հետ մեծ հույսեր ենք կապում և սպասում, որ հաջորդ տարի հանդես կգա բարձրագույն խմբում։

Մեր մշտական աջակցությունն է ստանում կապանցի Ալեքս Սահակյանը, ով բոլորովին վերջերս դարձավ շախմատի միջազգային վարպետ:

Շնորհավորում ենք բոլորին և հատուկ շնորհակալություն մարզիկներին, մարզիչներին, ովքեր զարգացնում են Սյունիքի սպորտային կյանքը և իրենց գործունեությամբ արժանացել են ամսգրում տեղ գտնելու պատվին:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը