Վարդան Այվազյանի բացակայությունը ծափողջույններով է ընդունել
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկելու համար այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ՀԿ–ների ներկայացուցիչները ծափողջույններով են ընդունել այդ լսումներից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի բացակայության մասին հայտարարությունը։
Բնապահպանները նաև պնդել են, որ այդ նախագծերը բացահայտորեն խախտում են մի շարք հռչակագրեր և ՀՀ օրենքները, չեն ծառայում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական նպատակի իրականացմանը և այլն:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ ընդգծել է, որ իրենք պատրաստ ենք բոլոր առաջարկությունները քննարկել:
Փաթեթում արդեն իսկ որոշ փոփոխություններ կատարվել են։ Մանսավորապես, փորձաքննության ենթակա հայեցակարգերի համար նախատեսված 90 օրի փոխարեն տրվելու է 60 օր, որը կարող է երկարաձգվել ևս 30 օրով:

7or.am