Կարծիք

19.11.2024 20:07


Քաղաքացիները պետք է ստիպեն իշխանություններին դուրս գալ ժողովրդի գրպանից․ միացե՛ք «Մայր Հայաստանի» ստորագրահավաքին (տեսանյութ)

Քաղաքացիները պետք է ստիպեն իշխանություններին դուրս գալ ժողովրդի գրպանից․ միացե՛ք «Մայր Հայաստանի» ստորագրահավաքին (տեսանյութ)

ՔՊ-ն հունվարի 1-ից Երևան քաղաքում տրանսպորտի ուղեվարձը թանակցնում է մինչև 300 դրամ։ Խուճուճ համակարգ են մտածել, որ թանկացումը կարողանան սվաղել։

«Մայր Հայաստանը» քաղաքացիական նախաձեռնությամբ է հանդես եկել և նոր նախագիծ է տանելու ավագանի։ Քաղաքացիները պետք է միանան իրենց ստորագրությամբ, իսկ նախագծի քննարկման ժամանակ արդեն իրենց ֆիզիկական ներկայությամբ ստիպեն իշխանություններին դուրս գալ ժողովրդի գրպանից։

Հետաքրքիր է, որ թանկացումների դեմ այս նախաձեռնությանը չեն անդրադառնում անգամ ընդդիմադիր որոշ շրջանակների հետ կապվող լրատվամիջոցները (սրա մասին դեռ խոսելու առիթ կլինի)։ Հիմա մենք՝ քաղաքացիներս, պետք է հանրային տեղեկացվածության մակարդակը բարձրացնենք։

Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն ցանկություն օգնել այս հանրօգուտ նախաձեռնությանը, նկարե՛ք տեսանյութեր՝ ձեր մասնակցությամբ, և արտահայտե՛ք ձեր դիրքորոշումը։ Ասե՛ք, որ դեմ եք հունվարի 1-ից տրանսպորտի թանկացմանը։

Տեսանյութերը հրապարակեք ձեր էջերում և ուղարկեք նաև ինձ, որպեսզի օգնենք դրանց տարածմանը։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը