Սեյսմոլոգ. «Երկրաշարժից պաշտպանվելը պետք է համաժողովրդական շարժման վերածվի»
Հայաստանի բնակավայրերի սեյսմակայունության հարցն են այսօր քննարկել ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը, սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը և ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
–Ընդհանրապես «մարդ–բնական աղետ» փոխհարաբերությունները ձևավորվում են հետևյալ տրամաբանությամբ. եթե մենք կարող ենք կանխել բնական աղետը, ապա կանխենք, եթե ոչ՝ ապա կանխագուշակենք և համապատասխան միջոցներ կիրառենք կորուստները նվազեցնելու համար։ Երկրաշարժի պարագայում մենք չենք կարող կանխել այն, համենայնդեպս՝ այսօր։ Հետևաբար, պետք է փորձենք կանխագուշակել ու կորուստները նվազեցնելու, մեղմացնելու միջոցառումներ իրականացնենք,–նշել է Վլադիմիր Բալասանյանը։
Աշխեն Թովմասյանն էլ նկատել է, որ այսօր հաջողվել է ոչ միայն ուսումնասիրել ձեռք բերված փորձը, այլ նաև այն տեղայնացնել մեր պայմաններում՝ մեր հոգեկերտվածքին, մեր մտածելակերպին համապատասխան։
–Եվ համապատասխան ուսուցում է կատարվում՝ սկսած մանկապարտեզներից։ Իսկ այդ միջոցառումների արդյունավետությունը կարելի է տեսնել, ցավոք, միայն հաջորդ ուժեղ երկրաշարժի ժամանակ։ Երկրաշարժից պաշտպանվելը պետք է համաժողովրդական շարժում դառնա, այն առումով, որ երկրաշարժից պաշտպանվելը պետք է դառնա յուրաքանչյուրի խնդիրը,– հայտարարել է Թովմասյանը։
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ իր հերթին ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևել քաղաքաշինության նորմերին։
–Անհարկի խտությամբ շենքեր ենք կառուցում, որտեղ երկրաշարժի դեպքում հարթակներ նույնիսկ չենք թողնում մարդկանց տարհանելու համար։ Մեր շենքերը դեռևս այն տեխնոլոգիաներով չեն կառուցվում, ինչպես օրինակ Ճապոնիայում, որտեղ շենքերի կմախքները մնում են։ Իսկ մեր շենքերից բեկորները կարող են պոկվել, ընկնել ու մահաբեր լինել շատերի համար։ Շենքերի կառուցման խտությունը մեր քաղաքի համար անհարկի է։

7or.am