ՀՀԿ–ն ներկայացնելու է տնտեսական և արդյունաբերական խնդիրների ռազմավարությանը նվիրված նոր փաստաթուղթ
ՀՀ էկոնոմիկայի նախարար ՏիգրանԴավթյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տնտեսական և արդյունաբերական խնդիրների ռազմավարությանը նվիրված փաստաթուղթ է կազմել:
–Շուտով կներկայացնենք առաջնային երեքը։ Իսկ մնացածի մասին փուլ առ փուլ, ժամանակի ընթացքում կտեղեկանա հանրությունը,-ասել է Տ. Դավթյանը։
Նա մանրամասնել է, թե դրանք արտահանման տեսանկյունից կարևոր համարվող ճշգրիտ մեքենաշինության, դեղագործության, սննդի արդյունաբերության, հատկապես գինեգործության և կոնյակագործության ոլորտներն են.
–Փաստաթուղթը, ըստ էության, ունի երկու մակարդակ: Նախ, ներառում է մեր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության գործիքակազմը։ Երկրորդ մակարդակում ներկայացված կլինեն գերակա 11 ոլորտները, որոնք Հայաստանի համար առավել առաջնային ու հեռանկարային են: Այս կոնտեքստում կփորձենք նկարագրել կոնկրետ թվերով, թե ինչպիսի՞ն են լինելու մեր մոտեցումները, և ի՞նչ ծավալներ ենք ակնկալում ունենալ առաջիկայում:
Այս փաստաթուղթը քննարկվելու է կիրակի օրը՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հրավիրված կոնֆերանսի ժամանակ:
ՀՀԿ–ն ներկայացնելու է տնտեսական և արդյունաբերական խնդիրների ռազմավարությանը նվիրված նոր փաստաթուղթ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տնտեսական և արդյունաբերական խնդիրների ռազմավարությանը նվիրված փաստաթուղթ է կազմել:

7or.am