Լրահոս

02.12.2011 13:35


Հրամանագիր՝ ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Ղեկավարվելով «Զինապաւտության մասին» ՀՀ օրենքով, Նախագահը որոշել է 2011 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապե­տու­թյան զին­ված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տա­րեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տա­րի և 2011 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն ան­ցած բժշկական կազմի սպաներին:

Այս խորագրի վերջին նյութերը