Քաղաքական

17.11.2024 10:07


Միացի՛ր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» շարունակում է ստորագրահավաքը

Միացի՛ր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» շարունակում է ստորագրահավաքը

Միացի՛ր, որ փոխենք

«Մայր Հայաստանը» շարունակում է ստորագրահավաքն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման: Մենք աշխատում ենք տնետուն, բակից բակ, փողոցից փողոց ձևաչափով: Խնդիր ենք դրել հավաքել ավելին, քան պահանջվում է օրենքով:

Ինքս մասնակցում եմ ստորագրահավաքին և անմիջական շփման մեջ մտնում մեր քաղաքացիների հետ: Այդ շփումը յուրօրինակ սոցիոլոգիական հարցման է վերածվում: Պատկերը հետևյալն է. ամեն 10-ից 9-ը տանել չի կարողանում Նիկոլ Փաշինյանին: Նա պարզապես գոյություն չունի: Զրո՛:

Հատկապես ակտիվ են կանայք:

Պասիվությունը երիտասարդ տարիքի և 60-ն անց տղամարդկանց մոտ է, ինչն առանձին ուսումնասիրության կարիք ունի: Նրանց մոտ նկատվում է հիասթափություն, անորոշություն և վախ:

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր միանում են մեր քաղաքացիական նախաձեռնությանը:

Ի դեպ, տրանսպորտի թանկացման դեմ պայքարին միացողներն իրականում իրենց սուր բողոքն են հայտնում օրվա իշխանություններից:

Վստահ կարող եմ պնդել, որ կազմակերպված և իրական այլընտրանք ներկայացնող ուժը պարզապես կտապալի նիկոլական փտած ու հակապետական իշխանությանը: Այնպես որ ժողովրդին պետք չէ պիտակավորել: Ժողովրդի հետ պետք է աշխատել:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը