Լրահոս

02.12.2011 12:35


Մեկնարկել է «Կին» անունը կրող միջազգային 8-րդ կինոփառատոնը

Երևանում դեկտեմբերի 2-5-ը Երևանի պետական տիկնիկային թատրոնում կանցկացվի «Կին» անունը կրող միջազգային 8-րդ կինոփառատոնը: «Միջոցառման նպատակը հասարակության մեջ կնոջ դեն ու տեղը վերաիմաստավորելն է, կինոժապավենների միջոցով կանանց խնդիրների վերհանումը, հայ կանանց կողմից ֆիլմեր ստեղծելու համար բարենպաստ պայմանների ձևավորումը, ինչպես նաև նոր անունների բացահայտումն ու տարբեր ազգերի միջև մշակութային փորձի փոխանակումը»,–հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչ «Լիզա» հիմնադրամի ներկայացուցիչները։

Փառատոնում այս տարի ընդգրկվել են 16 երկրների` 52 ֆիլմեր։ Երևանյան փառատոնի հյուրերն են գերմանական goEAST միջազգային կինոփառատոնի ծրագրի տնօրեն Անդրեա Վինկը, ամերիկյան «Կանայք ֆիլմեր են նկարահանում» ընկերության ներկայացուցիչներ Դեբրա Ցիմերմանն ու Տրեյսի Հոլդերը, ինչպես նաև Մորան Պելեդը` Իսպանիայից, Չիկո Յամագամին` Ճապոնիայից:

Առաջին անգամ փառատոնի շրջանակներում կին ռեժիսորների համար ուսուցողական պարապմունքներ  են անցկացվելու, որոնք վարելու են «Կանայք ֆիլմեր են նկարահանում» ընկերության ներկայացուցիչները:

Մրցութային ծրագրին զուգահեռ, կազմակերպվել է լիտվացի ռեժիսոր Յանինա Լապինսկայտեի վավերագրական ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը:

«Կին» միջազգային 8-րդ կինոփառատոնի հաղթողներին կշնորհվեն «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ», «Լավագույն դեբյուտ» մրցանակները և դիպլոմներ:

Ծրագիր

Դեկտեմբերի 1, ժամը 19:20- «Միանձնուհին», / ռեժ.` Գ. Ադամովիչ, Բելառուս/

Դեկտեմբերի 2, ժամը 14:00- «Ցրված սկլերոզի ստվերը» /ռեժ.` Զ. Նիյազի, Իրան/

Դեկտեմբերի 2, ժամը 14:00- «Է.Լ.Ի.Ս.» (Իոն Կոլայդերի մեծ փորձը) /ռեժ.` Դ. Ուեսթլեյք, ԱՄՆ/

Դեկտեմբերի 2, ժամը 15:00- «Պոեզիա» /ռեժ.` Դ. Վեյզման, Իսրայել/

Դեկտեմբերի 2, ժամը 15:00- «Շամանի երազանքը» /ռեժ.` Ի.դե լա Կալե, Իսպանիա/

Դեկտեմբերի 2, ժամը 16:00-«Մեր տան ետնամասի ծառուղին» /ռեժ.` Շ. Սաադի, Իրան/

Դեկտեմբերի 2, ժամը 16:00-  «Թափորը» /ռեժ.` Մ. Սերեսեսկի, Իսպանիա /

Դեկտեմբերի 2, ժամը 16:00- «Ռոջին» /ռեժ.` Չ. Ռահիմի, ՄԹ/

Դեկտեմբերի 2, ժամը 16:00- «Անգույն գույն» /ռեժ.` Մ.Խաթամի, Իրան/

Դեկտեմբերի 2, ժամը 16:00- «Հետևելով Քեթլիին» /ռեժ.` Ա. Վան Ասչե, Իսպանիա/

Դեկտեմբերի 2, ժամը 16:00-«Լճակի լռությունը» /ռեժ.` Ֆ. Դասթմարդ, Իրան/

Դեկտեմբերի 2, ժամը 16:00- «Անդրադարձներ» /ռեժ.` Հ Հովհաննիսյան, ԱՄՆ/

Դեկտեմբերի 2, ժամը 17:30-«Էջմիածին»/ռեժ.` Ա. Բաղդասարյան, Հայաստան/

Դեկտեմբերի 2, ժամը 17:30- «Էսկապիզմ» /ռեժ.` Դ. Սարգսյան, Հայաստան/

Դեկտեմբերի 2, ժամը 17:30- «Հայուհի» /ռեժ.` Ն. Խուրշուդյան, Հայաստան/

Դեկտեմբերի 2, ժամը 17:30- «Մի պատմություն իմ կյանքից» /ռեժ.` Վ. Փոշոտյան, Հայաստան/

Դեկտեմբերի 2, ժամը 17:30- «Պատմություն», /ռեժ.` Հ. Ասոյան, Հայաստան/

Դեկտեմբերի 2, ժամը 17:30- «Հավասարակշռություն», /ռեժ.` Ա.Արևշատյան, Հայաստան/

Դեկտեմբերի 2, ժամը 17:30- «Վերհիշելով քեզ», /ռեժ.` Փ. Խալափյան, Հայաստան/

Դեկտեմբերի 2, ժամը 17:30- «Քնարական բանաստեղծության՝ մթության մեջ» /ռեժ.` Ն. Մոլուդի, Իրան/

Դեկտեմբերի 2, ժամը 19:00- «Ինչպե՞ս են գործերը, Ռուդոլֆ Մըն» /ռեժ.`Ռ. Ռուբենս, Լատվիա/

Դեկտեմբերի 2, ժամը 20:00- «Էլֆերի կյանքից», «Վեներան կատվի հետ», «Վենեսիուսի կյանքը և Սեզարի մահը», /ռեժ.` Յ.Լապինսկայտե, Լիտվա/

Այս խորագրի վերջին նյութերը