Կարծիք

16.11.2024 09:51


Մի՛ հանդուրժեք թալանը․ ձեր ստորագրությամբ ո՛չ ասեք տրանսպորտի թանկացմանը

Մի՛ հանդուրժեք թալանը․ ձեր ստորագրությամբ ո՛չ ասեք տրանսպորտի թանկացմանը

Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ։

Ինչպես արդեն գիտեք, 1,5 ամսից` այսինքն հունվարի 1-ից, Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձն էականորեն և ձեր գրպանի ու դրամապանակի համար շոշափելի ու տեսանելի թանկանալու է։

«Մայր Հայաստան» խմբակցություն-ը և «Մայր Հայաստան» ժողովրդական շարժում-ը դեմ են եղել ու հիմա էլ դեմ են արտահայտվում այդ որոշմանը, և հակառակ թանկացմանը՝ ներկայացրել են այլընտրանքային որոշում, այլընտրանքային փաթեթ, ըստ որի՝ տրանսպորտի ուղեվարձի առավելագույն գինը պետք է լինի 100 դրամ:

Սիրելի՛ քաղաքացիներ, դուք կարող եք միանալ մեր աննախադեպ նախաձեռնությանը և դառնալ տրանսպորտի գնի չթանկացման նախագծի համահեղինակ: Ձեր ստորագրությամբ կարող եք ո՛չ ասել Երևան քաղաքի տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը։

«Մայր Հայաստանն» ակնկալում է ձեր` երևանցիների աջակցությունն այս նախաձեռնությանը։

Մի՛ հանդուրժեք թալանը։

Միացե՛ք, որ փոխենք։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը