Լրահոս

02.12.2011 12:09


Բեռնախցիկից ընկել է հաստոցը՝ դառնալով մահացու վթարի պատճառ

Դեկտեմբերի 2-ին`ժամը 00.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզում`  Երևան-Սիսիան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված  հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետության «ՈՒԱՅՏ» մակնիշի IR 11573 պետհամարանիշի բեռնատարի բեռնախցիկից հաստոցը`ընկնելով ավտոճանապարհի երթևեկելի մաս, բախվել է «ՀՈՒՆԴԱՅԻ» մակնիշի 409 ԼՕ 68 պետհամարանիշի  բեռնատարին, ինչի հետևանքով բեռնատարի վարորդ,1956 թվականին ծնված Գևորգ Բադալյանը  տեղում մահացել է, իսկ ուղևոր,1992 թվականին ծնված Տիգրան Պապիկյանը,  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով` տեղափոխվել Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ:

Տուժածի առողջականը վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները  բեռնատարի խցիկից դուրս են բերել Գ.Բադալյանի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը