Նոյեմբերի 15-ին, ժամը 19։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Գ․ Օ․, ծնված 1988 թ․) և «Samand» (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Բ․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Samand» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Հ․ Ե․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Ավտովթար՝ Սևան-Գավառ ճանապարհին․ կան տուժածներ