ՀՀԿ փոխնախագահ. «Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը վերլուծություն է»
Հրավիրված ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան»–ի որոշ կուսակցականների ձերբակալություննը, հայտարարել է.
–Դրանք քաղաքական բնույթ չունեն։ ՀԱԿ–ԲՀԿ հարաբերությունների, ՀԱԿ–ի առաջարկությունը, դա ուղերձ չի եղել, այլ վերլուծություն։ Եթե սա ուղերձ լիներ, ԲՀԿ ղեկավարը կպատասխաներ, ինչու պետք է կուսակցության ղեկավարը պատասխանի ինչ որ վերլուծության»։
Անդրադառնալով գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ բռնություն կիրառած Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Զոհրաբյանն ասել է.
–Դե տարբեր տեղեկատվություն կա՝ խփե՞լ է, թե՞ չէ։ Դեռ իրավական ոլորտում հետաքննություն է ընթանում, կսպասենք ավարտին։ Եթե պարզվի, որ իրոք հարվածել է, իրավական միջոցներ կկիրառվեն։ Ես դեմ եմ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելուն։
Հարցին՝ իսկ Գագիկ Բեգլարյանի դեպքում ինչու չսպասեցին իրավական գործընթացի ավարտին, Զոհրաբյանն պատասխանել է, թե ամեն մի դեպքը տարբերակել է պետք, միևնույն ձևով պետք չէ դիտարկել։