Մեկնաբանություն

14.11.2024 16:17


Օրիորդ Գրետան և 10 փոքրիկ «բնապահպանները»

Օրիորդ Գրետան և 10 փոքրիկ «բնապահպանները»

Հայաստան է ժամանել օրիորդ Գրետան՝ Թունբերգը: Այս աչոնիկն իրեն ներկայացնում է որպես բնապահպան, մարդասեր, ֆլան, ֆստան:

Գլոբալիստներն այս աչոնիկին դարձրել են միջազգային բնապահպանական խորհրդանիշ, PR-դեմք և անխնա շահագործում են: Ավելի անխնա, քան կարող են անել անգամ աշխարհի ամենավատ որակի աշխատանքներ իրականացնող հանքարդյունաբերողները: Որտեղ որ պետք է ու երբ պետք է խոսեցնում են: Իսկ որտեղ պետք չէ, Գրետան դառնում է Թունբերգ, այսինքն՝ չխոսկան:

Հիմա եկել է Գրետայի խոսելու պահը: Նա սկսել է խոսել ականջահաճո բաներ հայերի համար: Ալիևին ու Ադրբեջանին է հայհոյում:

Էն որ Գրետան հայհոյում է Ալիևին, լավ է անում: Բայց հարց է առաջանում, թե ինչու է նա հիմա հիշել, որ Ադրբեջանը բնության հերն անիծում է: Ինչո՞ւ է Գրետան Հայաստանում հանդիպում «բնապահպանների», որոնք Հայաստանի տնտեսության և հետևաբար՝ անվտանգության դեմ են աշխատել՝ հանքարդյունաբերության դեմ Ալիևի ու Ադրբեջանի շահերից բխող գործողություններ անելով: Չպետք է մոռանալ, որ տնաբույծ «գրետաներն» են Հայաստանի հանքերի շահագործման դեմ պայքարում, այսինքն՝ պայքարում են, որ մեր տնտեսությունը չաշխատի, որ հարկեր չմտնեն պետական բյուջե, որ մարդիկ աշխատանք չունենալով արտագաղթեն, որ մեր երկիրը թուլանա:

Ահա այդ 10 փոքրիկ «բնապահպանների» հետ է Թունբերգը շփվում Հայաստանում ու հիշում Ադրբեջանի մասին: Եթե խոսում է, ուրեմն մի «քյար» ունի, և այդ «քյարի» մեջ Հայաստանը հաստատ չկա: Իսկ որ Գրետան «քյար» ունի, կասկած չկա, քանզի դրա նման «բնապահպաններն» առանց «կանաչի» նույնիսկ չեն հորանջում:

Հարց է առաջանում: Ադրբեջանական վայրագությունների, արցախցիների բռնի տեղահանության, արյունահեղության, բնությունը ոչնչացնող ֆոսֆորային զենքերի օգտագործման ժամանակ Գրետան ինչո՞ւ էր լուռ: Ինչո՞ւ չէր քննադատում Ալիևին: Պատասխանը պարզ է: Լուռ էր, քանզի իր տերերին ձեռնտու էին Ադրբեջանի հանցագործություններն՝ ընդդեմ Արցախի: Այնպես որ թող հիմա ձևեր չթափի, թե, իբր, Ադրբեջանի դեմ է: Գրետան հիմա բլբուլ է կտրել, քանզի իր արևմտյան տերերն առևտուր ունեն Ադրբեջանի հետ: Հենց «բազառն» ավարտվի, Գրետան կդառնա համր ձուկ ու կգնա իր հերթական գրանտը վայելելու: Ճիշտ այնպես, ինչպես տեղական «գրետաները»:

Այս թեմայով մի անեկդոտ կա աղմկող պոռնիկների մասին, բայց քանի որ բոլորին հայտնի է անեկդոտի սյուժեն, չպատմենք: Միայն արձանագրենք, որ գրետաները բոլոր տեղերում էլ նույնն են: Փողը հենց տաս, կդառնան «բնապահպան»: Մյուս դեպքերում ծպտուն չեն հանում, քանզի ուտելիս չեն խոսում:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը