Լրահոս

02.12.2011 11:11


ՀՊԱԿ. «ՀՀԿ-ական իշխանությունները խուսանվում են քննարկումից»

ԵԽ, ԵՄ,ԵԱՀԿ  հայաստանյան  գրասենյակներին,

ԵԽ և  ԵՄ  անդամ-երկրների դեսպանատներին

ԵԽԽՎ  մոնիտորինգի հանձնաժողովին,

ԵԽԽՎ  և եվրոպառլամենտի  պատգամավորներին

Պատճենը՝ ՀՀ  Նախագահին

Ահազանգ – հայտարարություն

ՀՀ  պառլամենտի հակասահմանադրական գործունեության կամ ՀՀԿ  կողմից  իշխանության բացահայտ  յուրացման մասին

Հայաստանի Պառլամենտի  առաջիկա նիստում, անց են կացվելու նոր  խոսնակի  ընտրություններ, առանց այդ  պաշտոնը  զբաղեցնողի  հրաժարականի  մասին  դիմումի  վերաբերյալ  Պառլամենտի  որոշման կայացման:

Ակնհայտ  է, որ  ՀՀԿ-ական  իշխանությունները  խուսանվում  են  այդ  քննարկումից:

Այսինքն, չի  կատարվել  /կոպտորեն  խախտվել  է/ Պառլամենտի  Կանոնակարգ-օրենքի  97-րդ հոդվածի  8-րդ մասի  և, որպես  հետևանք, ՀՀ  Սահմանադրության  62-րդ  հոդվածի  վերջին  մասի  պահանջները, ինչը, նաև, աննախադեպ    երևույթ  է  միջազգային  պրակտիկայում:

Սահմանադրական կարգի զանգվածային  խախտումներով  են նշանակվում  և  ազատվում,  նաև,  երկրի  Կառավարության անդամներն /55-րդ հոդվածի 4-րդ մաս/, որոնց  թեկնածությունն  առաջարկում  է  ոչ  թե  Վարչապետը, այլ,  նորից,  կուսակցական  մարմինները:

Իշխանության  յուրացման  այս  և նման  բոլոր  նախաձեռնությունները  տեղի  են  ունենում                              ՀՀԿ  ղեկավար - ՀՀ  Նախագահի  այսօրվա  զբաղեցնողի  անմիջական մասնակցությամբ /ղեկավարությամբ-Հ.Գ./, որին, առնվազն, մենք բազմիցս ենք  անարդյունք դիմել  և  հորդորել  սահմանադրական կարգի պահպանման  սահմանադրական իր  պարտավորությունների  կատարման մասին:

Հաշվի  առնելով միջազգային  որոշ  կազմակերպությունների /նրանց  ներկայացուցիչների/, մասնավորապես վերջերս  արագընթաց  աճող, անցանկալի և  մտահոգիչ դերը  նման  նախաձեռնությունների  իրականացման  անուղղակի  հովանավորության /անգամ՝ գովաբանելու/ գործում, հույս  ենք  հայտնում, որ, վերջապես, իրենց  նպատակներին  վայել միջոցներ  կձեռնարկեն այդ  ազդեցության  հետևանքների  վերացման, մասնավորապես, ՀՀ  Պառլամենտի  օրինական գործունեությունն  ապահովելու  ուղղությամբ, այն էլ՝...ԱԺ  ընտրությունների  շեմին:

Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն /ՀՊԱԿ/

 

Հ.Գ.- ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում, որը ղեկավարել է Հայաստանի նախագահ եւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, որոշում է կայացվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Նիկոյանի թեկնածությունը:

Այս խորագրի վերջին նյութերը