Քաղաքական

13.11.2024 12:08

Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը` տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության թեմայով (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը` տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության թեմայով (տեսանյութ)

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ճեպազրույցով է հանդես եկել` տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության թեմայով։

«Սա աննախադետ քաղաքացիական նախաձեռնություն է։ Մենք ցույց ենք տալիս քաղաքացիներին, որ այս գործիքն էլ ենք օգտագործում։ Մենք ասում ենք՝ սիրելի երևանցինե՛ր, դուք մեր օգտին քվեարկել եք, տվել եք համապատասխան քանակի ձայներ, իհարկե, ցավալի է, որ քիչ եք մասնակցել, բայց ամեն դեպքում մենք բոլորի շահերը պաշտպանում ենք։ Հիմա, օգնեք մեզ, նորից տվեք ձեր քվեն այն առումով, որ ուղղակի ստորագրեք։ Ստորագրեք, որպեսզի մենք ճնշենք այս իշխանություններին, որ ձեր շահերը պաշտպանվեն։ Մենք նորից դիմում ենք քաղաքացիների օգնությանը։ Ուրիշ ուժ չկա։ Քաղաքացիների օգնությունը մեզ կտա այն ուժը, որով մենք ուժի լեզվով կխոսենք քաղաքային իշխանությունների հետ և կպարտադրենք նրանց հրաժարվել հակաժողովրդական որշումից, որն իրենք կայացրել են»,-ասել է Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։