Քաղաքական

13.11.2024 00:31


«Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնության մասին

«Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնության մասին

Մենք ստորագրահավաք ենք սկսել քաղաքային տրանսպորտի՝ հունվարի 1–ից սպասվող թանկացումների դեմ։ Սա քաղաքացիական նախաձեռնություն է, որն ունի իրավական հետևանքներ։ Այս առումով սա աննախադեպ նախաձեռնություն է, քանզի անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ տեղական ինքնակառավարման համակարգում, ավելի կոնկրետ՝ ավագանու նիստում, քննարկվի քաղաքացիների նախաձեռնած որոշման նախագիծը։

Երևանի ավագանու կանոնակարգի համաձայն՝ Ավագանու ընտրություններին ընտրական իրավունք ունեցող անձանց առնվազն մեկ տոկոսը կարող է իրավական ակտի ընդունման նախաձեռնություն իրականացնել։ Իրավական ակտը տվյալ դեպքում վերաբերում է քաղաքային տրանսպորտի գնին և այլընտրանքային փաթեթին, որն ամիսներ առաջ ներկայացրել էր «Մայր Հայաստանը» և որը մերժվեց քաղաքային իշխանության կողմից։

Հիմա մենք դիմում ենք քաղաքացիների օգնությանը, որպեսզի ստիպենք ՔՊԿ–ին ընդունել «Մայր Հայաստանի» որոշման նախագիծը։ Երևանցիները միանալով մեր ստորագրահավաքին՝ կարող են դառնալ նախաձեռնության հեղինակ։

Եվ այսպես, մեր առաջարկի էությունը հետևյալն է՝

«Մայր Հայաստանը» ԴԵՄ Է քաղաքային տրանսպորտի թանկացմանը և քաղաքացիների աջակցությամբ հանդես է գալիս Ավագանու որոշման սեփական նախագծով, ըստ որի՝ ավտոբուսից օգտվելու գինը չպետք է գերազանցի 100 դրամը, իսկ եթե քաղաքացին օրական 4-ից ավելի անգամ է օգտվում տրանսպորտից, ապա կարող է գնել մեծածախ փաթեթ, որի դեպքում մեկ ուղևորափոխադրման գինը կարող է լինել 100 դրամից էլ պակաս:

Փաթեթները հետևյալն են՝

- 1 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 400 դրամ,

- 7 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 2.000 դրամ,

- 30 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ բոլոր տրանսպորտային միջոցներով անսահամափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 5.500 դրամ,

- 180 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 20.000 դրամ,

- 365 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ բոլոր տրանսպորտային միջոցներով անսահամանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 35.000 դրամ,

- կենսաթոշակառուները, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվում են ԱՆՎՃԱՐ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի 1 օգտագործման համար ուղևորը վճարում է 100 կամ 50 դրամ (տրոլեյբուս) ֆիզիկական քարտ տոմսի, օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի կամ բանկային քարտի միջոցով:

․ ․ ․

Մեր առաջարկն իրատեսական է, տարբերվում է իշխանության առաջարկից և հիմնված է պաշտոնապես հրապարակված թվերի և միջազգային փորձի վրա։

#միացիր_որ_փոխենք

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը