Ոստիկանների ոչ միայն մեզն ու արյունն են ստուգում, այլ նաև սիրտը և մյուս օրգանները
Այս օրերինոստիկանները արյուն և մեզ են հանձնում՝ ստուգման համար։ Սակայն, ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «7օր»–ին ասել է, թե սա ոչ թե ոստիկանական համակարգում թմրամոլներին հայտնաբերելու համար է արվում (ինչպես գրված է մամուլում), այլ ամենամյա բուժզննում է։
–Ամենամյա բուժզնությունն է, որն անցնում են բոլոր ոստիկանները։ Թմրամոլներ հայտնաբերելու հետ ընդհանրապես կապ չունի։ Բոլորը, ես էլ, մյուսներն էլ, տարին մեկ անգամ, հերթով բուժզննություն ենք անցնում։ Ոչ միայն արյան և մեզի անալիզ են տալիս, այլ ընդհանուր՝ ստուգում են սիրտը, մյուս օրգանները,–ասել է Ա. Մալխասյանը։
«7օր»–ի հարցին՝ դեպքեր եղե՞լ են, երբ ամենամյա այդ բուժզննությամբ պարզել են՝ որևէ ոստիկան առողջ չէ, Ա. Մալխասյանը պատասխանել է
Ոստիկանների ոչ միայն մեզն ու արյունն են ստուգում, այլ նաև սիրտը և մյուս օրգանները
Այս օրերին ոստիկանները արյուն և մեզ են հանձնում՝ ստուգման համար։ Սակայն, ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «7օր»–ին ասել է, թե սա ոչ թե ոստիկանական համակարգում թմրամոլներին հայտնաբերելու համար է արվում (ինչպես գրված է մամուլում), այլ ամենամյա բուժզննում է։
–Ամենամյա բուժզնությունն է, որն անցնում են բոլոր ոստիկանները։ Թմրամոլներ հայտնաբերելու հետ ընդհանրապես կապ չունի։ Բոլորը, ես էլ, մյուսներն էլ, տարին մեկ անգամ, հերթով բուժզննություն ենք անցնում։ Ոչ միայն արյան և մեզի անալիզ են տալիս, այլ ընդհանուր՝ ստուգում են սիրտը, մյուս օրգանները,–ասել է Ա. Մալխասյանը։
«7օր»–ի հարցին՝ դեպքեր եղե՞լ են, երբ ամենամյա այդ բուժզննությամբ պարզել են՝ որևէ ոստիկան առողջ չէ, Ա. Մալխասյանը պատասխանել է
–Չեմ կարող ասել։
7or.am