Կարծիք

12.11.2024 19:29


Ահազանգ․ 3-րդ հարկի պատշգամբը պոկվել ընկել է ցած (տեսանյութ)

Ահազանգ․ 3-րդ հարկի պատշգամբը պոկվել ընկել է ցած (տեսանյութ)

Ահազանգ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ հանդիպել ենք Վարդաշեն թաղամասի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին, տեղում ծանոթացել նրանց բնակության պայմաններին։

Օրեր առաջ 3-րդ հարկի պատշգամբը պոկվել ընկել է ցած։ Ի տարբերություն նախորդ նման դեպքի՝ այս անգամ, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Առաջին հարկի բնակարաններից որոշներն ամբողջությամբ լցված են կոյուղաջրերով՝ ստեղծելով բնակվելու համար անհամատեղելի պայմաններ։ Բնակիչներն ստիպված տեղափոխվել են վարձով բնակարաններ։

Քաղաքացիները մեզ փոխանցեցին, որ 2023 թ․ ընտրարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը խոստացել է իրենց մեկուկես տարի անց վերաբնակեցնել նոր բնակարաններում, սակայն մեկ տարին արդեն անցել է, իսկ բնակիչների հետ ոչ ոք այդպես էլ չի հանդիպել այս հարցի վերաբերյալ։

Խնդիրը հրատապ է, քանի որ ամեն պահի շենքը կարող է փլվել` դառնալով 180 ընտանիքի համար ողբերգության պատճառ։

Քանի դեռ այսպիսի իրավիճակներին լուծում չի տրվել, քաղաքային իշխանությունն իրավունք չունի գումարները վատնել ժամանցային միջոցառումներ կազմակերպելու վրա։ Մարդկային կյանքերը կարևոր են բոլոր մշակութային միջոցառումներից։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը