Քաղաքական

12.11.2024 09:00

2024թ․ առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստան է եկել Թուրքիայի 9,810 քաղաքացի, որոնցից 190-ը չի վերադարձել

2024թ․ առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստան է եկել Թուրքիայի 9,810 քաղաքացի, որոնցից 190-ը չի վերադարձել

2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել Թուրքիայի 9,810 քաղաքացի։ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում նրանցից միայն 9,620-ն է լքել Հայաստանը, փոխանցում է Փաստինֆոն:

Դիտարկվող ամանակահատվածում Հայաստան է այցելել նաեւ Հնդկաստանի 37,642 քաղաքացի, լքել` 42,502-ը:

Հատկանշական է որ այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ամենաշատը Հայաստան են այցելել ՌԴ քաղաքացիներ, ավելի քան 1 մլն 89 հազար մարդ, նրանցից նույն ժամանակահատվածում Հայաստանը լքել են ավելի քան 1 մլն 79 հազարը։ Նշենք, որ Հայաստան է այցելել նաեւ Ուկրաինայի 42,483 քաղաքացի, սակայն ինն ամսվա ընթացքում Հայաստանը լքողների թիվն ավելի շատ է եղել`43,314 ։

Հայաստան այցելող օտարերկրյա քաղաքացիների երկրորդ տեղում Վրաստանն է: Այս տարվա առաջին 3 եռամսյակներում Հայաստան է եկել Վրաստանի 296,941 քաղաքացի, նրանցից Հայաստանը լքել է 292,237-ը։

Երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են` այս տարի Հայաստան է եկել 159,118 Իրանի քաղաքացի, որոնցից 158,828 նույն ժամանակահատվածում լքել է Հայաստանը։

ԱՄՆ-ից այս տարվա 9 ամիսներին Հայաստան է եկել 59,963 քաղաքացի, նրանցից 57,834 մեկնել են Հայաստանից։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։