Քաղաքական

11.11.2024 16:00

Որքա՞ն են արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան վայելքները

Որքա՞ն են արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան վայելքները

Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի տարելիցին իր հերթական հանգստից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։ Լուսանկարներից երևում է, որ Աննա Հակոբյանը մեկնել է հանգստի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ։ Նրանք իրենց հանգիստը վայելել են Աֆրիկայում՝ սաֆարի տուր անցկացնելով, գրում է Oragir.news-ը:

Կայքը թեմայի վերաբերյալ զրուցեց տուրիստական կազմակերպություններից մեկի ղեկավարի հետ, հասկանալու՝ որքա՞ն գումար են ծախսել Փաշինյանի կինն ու դուստրը 44-օրյա պատերազմի տարելիցին Աֆրիկա հանգստի մեկնելու համար։

«Թռիչքը սովորաբար վերցնում են Տանզանիա, ավիատոմսը անձի հաշվարկով մոտավորապես լինում է 600-800 դոլարի սահմաններում։ Հյուրանոցը, եթե վերցնում են լավ հյուրանոց, մի շաբաթն արժենում է 3000-4000 դոլարի սահմաններում, իսկ սաֆարի տուրերը՝ եթե տանում են մեկ օրով, մեկ անձի հաշվարկով մոտավորապես 600-700 դոլարի սահմաններում են լինում։ Տանում են կենդանիների միջով պտտեցնում, ցույց են տալիս»,-ասել է նա։

Ըստ մասնագետի՝ եթե 2 հոգով մեկնեն Աֆրիկա հանգստի, ապա ընդհանուր կարժենա մոտ 6000 դոլար։

«Եթե երկու անձով մեկնեն, ապա 650 դոլար միջինը հաշվենք տոմսերը, 3000 դոլար հյուրանոցը և ևս 1200 դոլար հաշվենք այդ էքսկուրսիան, մոտավորապես 5500-6000 դոլարի մասին է խոսքը»,-եզրափակել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։