Լրահոս

10.11.2024 21:15


Նոր Խարբերդում 17-ամյա պատանուն սպանել են sms հաղորդագրություն ուղարկելու համար

Նոր Խարբերդում 17-ամյա պատանուն սպանել են sms հաղորդագրություն ուղարկելու համար

Ոստիկաններն ու քննիչները պարզել են Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Պողոսյանի սպանության որոշ հանգամանքներ։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի գերեզմանոցների մոտ վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել 6 երիտասարդի միջև։ Նրանցից մեկը` Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Պողոսյանը դանակահարության արդյունքում մահացել է։

«Քրեական և համայնքային ոստիկանները 20-ից ավելի հասցեներում են եղել ու պարզել են, որ տղան թոքի մասում սուր կտրող-ծակող առարկայի հարված է ստացել ու տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է։ Վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը»,-գրում է կայքը։

Երիտասարդը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է համեստ ու խելացի անձնավորություն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դանակահարողի ինքնությունը։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարվել։

Այս խորագրի վերջին նյութերը