Կարծիք

10.11.2024 12:16


Մեր վերքերի վրայով քայլող ծուռտիկ ոտքերը մի օր կաղալու են

Մեր վերքերի վրայով քայլող ծուռտիկ ոտքերը մի օր կաղալու են

Չար ու չտես, նենգ ու անաստված, հայրենիք ուրացող ու հայրենիքի դիմաց «խաղաղություն» անունով թղթի մի կտոր մուրացող տձև, սողացող, լպրծուն արարած: Հազարավոր կյանքեր մարած դահիճ, հանցագործ ու հազարավոր հանցակիցներ:

Օդի մեջ լիքը անորոշություն, անարդարություն, ատելություն, անզորություն... իսկ հեռվում մի լույս, շատ չնչին, հազիվ նշմարվող, բայց հույս, որ արդար պատիժ է լինելու, մեր վերքերի վրայով քայլող ծուռտիկ ոտքերը մի օր կաղալու են:

Ասում են՝ հույսը վերջինն է մահանում, բայց հույսը, իրականում, երբեք չի մահանում։

Արցախի 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մոր՝ Ալիսա Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը