Լրահոս

02.01.2012 01:23


Հնդկաստանում աղջկան զոհ են մատուցել պտղաբերության աստվածներին

 Հնդկաստանում աղջկան զոհ են մատուցել պտղաբերության աստվածներին

Հնդակաստանի Չխատիսգարխ նահանգի ավանդապաշտ  ցեղերից մեկում սպանել են յոթ տարեկան աղջկան, իսկ նրա լյարդը զոհ են մատուցել պտղաբերության աստվածներին՝ լավ բերք ունենալու համար։ Այդ մասին տեղեկացնում են նահանգի ոստիկանությունից։ Ոստիկանները աղջկա դին հայտնաբերել են ջունգլիներում, այն բանից հետո, երբ ծնողները հայտնել են երեխայի կորելու մասին։

Սպանության մեղադրանքով ձերբակալվել են ցեղի երկու առաջնորդները։ Վերջիններս խոստովանել են, որ իրականցրել են զոհ մատուցելու ծես, սակայն չեն ընդունել առաջադրված մեղադրանքը։

Այս խորագրի վերջին նյութերը