Ամերիկայի վերջին ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում են նրանով, որ այս անգամ պայքարի հիմքում դրված է արժեքային համակարգի խնդիր: Ձախ ծայրահեղ լիբերալները պարտվել են պահպանողականներին: Պայքարի հիմքում դրված է աբորտների, ընտանիքի, գենդերային, քրիստոնեական խնդիրները: Ցուցակը կարելի շարունակել, բայց իմաստն այսքանով հասկանալի է:
Եվրոպայում Օրբանը, Վրաստանում ներկայիս ՛՛Վրացական երազանը՛՛, Սլովակիայում՝ վարչապետ Ֆիցոն և մյուս պահպանողականները պայքարում են ձախ լիբերալների դեմ: Պատահական չի, որ, մասնավորապես, Վրաստանի իշխանության դեմ արշավի հիմքում ԼԳԲՏ, օտարերկրյա գործակալների (իրականում ձախ-լիբերալ գաղափարոխոսության պրոկսիները) օրինագծերի խնդիրն էր դրված: Այսինքն, գնում է արժեքային համակարգի համար պայքար:
Պատահական չի, որ Թրամպ, ԱՄՆ հայերի ձայները շահելու համար, զանգահարել էր հենց Արամ Ա կաթողիկոսին: Նրան է տեսնում միջնորդ տեղի հայերի հետ հարաբերվելու գործում:
Հայաստանն այսօր, բառիս բուն իմաստով, դարձել է ձախ լիբերալիզմի կղզյակ, շրջապատված պահպանողական ուղղությունը վերցրած երկրներով՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան ...: ՔՊ-ն տարածաշրջանային, նաև համաշխարհային զարգացման հետնաբեմում է հայտնվել: ՔՊ-ի գաղափարախոսությունը, իսկ այդպիսինը կա, պետք է ուղղակի հետևյալ գործող վարչապետի, գործող վարչապետի գործող կնոջ ելույթները, կրթության նախարարի կրթական ՛ռեֆորմները, դա հասկանալու համար, դիսոնանսի մեջ է գտնվում տարածաշրջանի երկրների հետ:
ՔՊ-ն գաղափարախոսական առումով վերածվում է մարգինալ՝ լուսանցքից դուրս գտնվող միավորի՝ առանց դաշնակիցների, ինչը սպառնում է մեր քայքայված անվտանգության վերջին բաղադրիչներին:
ՔՊ-ն մնացել է միայնակ

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից