Պերուում զոհ մատուցված ավելի քան 70 երեխաների աճյուններով 700-ամյա սահմռկեցուցիչ գերեզման է հայտնաբերվել
Պերուում հայտնաբերվել է 700-ամյա գերեզմանաթումբ, որը պարունակում է 76 զոհաբերված երեխաների և երկու մեծահասակների մնացորդները՝ բոլորը բացված կրծքավանդակներով:
Այս գերեզմանաթումբը Պամպա Լա Կրուսում, Պերուի հյուսիս-արևմտյան Տրուխիլիո ափամերձ քաղաքի մերձակայքում հայտնաբերված բազմաթիվ զոհաբերությունների վայրերից վերջինն է:
Այս բոլոր վայրերը առնչվում են Չիմուի հետ՝ 12-15-րդ դարերում տարածաշրջանում ծաղկած խոշոր քաղաքակրթությանը: Չիմուները նախորդել են ինկերին և հայտնի են իրենց արվեստի գործերով և մանածագործվածքով:
Երեխաներին մերկ են թաղել՝ մոտակայքում ընկած շորերով։ Նրանց կրծքավանդակը վզնոսկրից մինչև լանջոսկր կտրված է եղել, իսկ կողոսկրերը բացվել են՝ ըստ ամենայնի, սիրտ մուտք գործելու համար, ինչպես ցույց են տվել Պամպա լա Կրուսի այլ գերեզմանաթմբերի նախորդ ուսումնասիրությունները: Դրանց շարքից է 2022 թվականին հայտնաբերված զոհ մատուցված 76 երեխաների աճյունները։
60x20 մետր գերեզմանաթմբում հնագետները հայտնաբերել են նաև արծաթե և պղնձե քառակուսիներ, որոնք հավանաբար կարված են եղել մանկական հագուստի վրա, ինչպես նաև Spondylus-ի՝ ականջի զարդանախշեր և խեցիներ:
«Spondylus խեցիներն այս մարդկանց համար ավելի արժեքավոր են եղել, քան ոսկին»,-ասում է գիտնական, Ֆլորիդայի համալսարանի մարդաբանության ամբիոնի դոցենտ Գաբրիել Պրիետոն, որը ղեկավարում է Պամպա Լա Կրուսի պեղումները:
Ըստ գիտնականի՝ դրանք կարելի էր գտնել միայն ավելի հյուսիսում՝ այն ժամանակվա հմուտ մետաղագործների քաղաքակրթության՝ Լամբայեկի տարածքում։
Խեցիների առկայությունը միայն առաջին ակնարկն էր այս գերեզմանաթմբի Լամբայեկի հետ կապի մասին։ Հիմնվելով 2022 թվականին նույն վայրում հայտնաբերված մյուս մատուցված 76 զոհերի հետագա վերլուծության վրա՝ հետազոտողները պարզել են, որ բոլոր զոհերն ունեին գանգուղեղային փոփոխություններ, որոնցում երեխայի ճկուն գանգը երկարացվում էր տախտակների կամ գլխի փաթաթման միջոցով: Նմանատիպ պրակտիկա է կիրառվել չիմուների շրջանում, բայց ավելի քիչ փոփոխություններով, ասում է Պրիետոն: Գանգի ավելի ինտենսիվ ձևափոխումը հուշում է, որ զոհերն, ըստ ամենայնի՝ Լամբայեկից են:

Աղբյուրը՝ news.am