Քաղաքական

06.11.2024 10:11


Իրանի վրա լայնածավալ հարձակման դեպքում Հայաստանը լուրջ հումանիտար հետևանքների կբախվի. Սատանովսկի

Իրանի վրա լայնածավալ հարձակման դեպքում Հայաստանը լուրջ հումանիտար հետևանքների կբախվի. Սատանովսկի

Մերձավոր Արևելքում Իրանի մասնակցությամբ լայնածավալ պատերազմն իր ազդեցությունը կունենա նաև Հարավային Կովկասի վրա։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Ներկա պահին նա կարծում է, որ Մերձավոր Արևելքում Իրանի մասնակցությամբ լայնածավալ պատերազմի «100 տոկոս» հավանականություն կա: Ինչի՞ կհանգեցնի այդ ամենը, կհանգեցնի՞ արդյոք այն միջուկային առճակատման, ի՞նչ կմնա արդյունքում Իրանից, Իսրայելից և ամբողջ տարածաշրջանից. այս բոլոր հարցերի պատասխանները մնում են բաց, պարզաբանել է Սատանովսկին։

Նա ենթադրել է, որ իրադարձությունների նման զարգացումը կանդրադառնա Հարավային Կովկասի վրա, ներառյալ՝ Հայաստանի վրա։

«Եթե Իրանի վրա լուրջ, լայնածավալ հարձակում լինի, ապա հարյուր հազարավոր, իսկ գուցե միլիոնավոր փախստականներ Իրանից կգան Հարավային Կովկասի տարածաշրջան և մասնավորապես Հայաստան»,-հավելել է Սատանովսկին։

Այս խորագրի վերջին նյութերը