Լրահոս

05.11.2024 17:36


Երևանում անչափահասը դանակահարել է 46-ամյա տղամարդուն․ տուժածը հիվանդանոցում է

Երևանում անչափահասը դանակահարել է 46-ամյա տղամարդուն․ տուժածը հիվանդանոցում է

Երևանի Աբովյան փողոցում 46-ամյա մի տղամարդ վիճաբանել է 16 տարեկան անչափահասի և 18 ու 24 տարեկան երիտասարդների հետ հետ, ինչից հետո անչափահասը կտրող-ծակող առարկայով հարվածել է տղամարդուն։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը հիվանդանոցից ստացվել է նոյեմբերի 4-ի ժամը 7։35-ին, իսկ վիճաբանությունը եղել է ժամը 05։45-ի սահմաններում։

«Պարզվել է, որ 46-ամյա տղամարդը Աբովյան փողոցում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 16, 18 և 24 տարեկան 3 երիտասարդի հետ, որի ընթացքում 16-ամյա պատանին դանակահարել է նրան: Հետագա միջոցառումների արդյունքում 16-ամյա պատանին և 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության կենտրոնական բաժին»,-ասված է հաղորդագրությունում:

Տուժածը տեղափոխվել է «Հերացի» բժշկական կենտրոն։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը