Չեխ ուսանողներին ներկայացվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջի զարգացումները
Նոյեմբերի 30-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Բռնոի` ՉՀ առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող համալսարան Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսություն կարդալու նպատակով:
Հրավերը կազմակերպել էին համալսարանի հասարակական հետազոտությունների ֆակուլտետի քաղաքական գիտությունների դեպարտամենտի անվտանգության եւ ռազմավարական հետազոտությունների ամբիոնի դասախոս, Հարավային Կովկասի խնդիրների պատասխանատու դոկտոր Տոմաշ Շմիդը եւ համալսարանում սովորող հայ ուսանողները:
Դեսպան Սեյրանյանը ԲՈՒՀ-ի ուսանողներին եւ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներին հանգամանալից ներկայացրել է հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ընթացքը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջի զարգացումները: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին:
Տեղեկանք: Չեխիայում հեղինակությամբ եւ մեծությամբ երկրորդը համարվող Մասարիկի համալսարանը հիմնադրվել է 1919թ. եւ ունի շուրջ 42,500 ուսանող:Համալսարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվելդասախոսությունները դարձնել պարբերական եւ աշխատանքներ տանել Հայաստանի համապատասխան գիտական շրջանակների հետ կապեր հաստատելու ուղղությամբ:
Չեխ ուսանողներին ներկայացվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջի զարգացումները
Նոյեմբերի 30-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Բռնոի` ՉՀ առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող համալսարան Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսություն կարդալու նպատակով:
Հրավերը կազմակերպել էին համալսարանի հասարակական հետազոտությունների ֆակուլտետի քաղաքական գիտությունների դեպարտամենտի անվտանգության եւ ռազմավարական հետազոտությունների ամբիոնի դասախոս, Հարավային Կովկասի խնդիրների պատասխանատու դոկտոր Տոմաշ Շմիդը եւ համալսարանում սովորող հայ ուսանողները:
Դեսպան Սեյրանյանը ԲՈՒՀ-ի ուսանողներին եւ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներին հանգամանալից ներկայացրել է հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ընթացքը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջի զարգացումները: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին:
Տեղեկանք: Չեխիայում հեղինակությամբ եւ մեծությամբ երկրորդը համարվող Մասարիկի համալսարանը հիմնադրվել է 1919թ. եւ ունի շուրջ 42,500 ուսանող: Համալսարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դասախոսությունները դարձնել պարբերական եւ աշխատանքներ տանել Հայաստանի համապատասխան գիտական շրջանակների հետ կապեր հաստատելու ուղղությամբ: