««Արմֆուդ» ընկերության արտադրած կաթի մեջ ստաֆիլակոկ չկա, և հարցի շուրջ բարձրացրած աղմուկը վնասել է ընկերության հեղինակությանը»,-ասյօրվա ասուլիսում հայտարարել է «Լև Գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Բաղդասարյանը։
«Սույն թ.-ի նոյեմբերի 4- ՀՀ գյուղնախարարության համապատասխան ստորաբաժանման անունից հանրությանը տեղեկացվեց, թե իբր քաղաքացու կողմից իրենց ներկայացված, խանութից գնված կաթի մեջ հայտնաբերվել է «ստաֆիլոկոկ» բակտերինա, որը պատկանում է «Արմֆուդ» ֆիրմային անվանումը կրող «Էյ-էս.Բի սոֆտ» ընկերությանը: Այդ հայտարարությունից անմիջապես հետո նույն փորձարարական լաբորատորիային, ինչպես նաև այլ լաբորատորիաներին են ուղարկվել «Արմֆուդի» կաթի նմուշները։ Տեղեկացնում եմ Ձեզ և ներկաներին եմ տրամադրում փորձարկման արձանագրությունները, համաձայն որոնց՝ կաթի մեջ բացակայում է «ստաֆիլոկոկե բակտերիան»,- ասել է Լևոն Բաղդասարյանը: Նույն ասուլիսին մասնակցող «Արմֆուդ» ընկերության տնօրեն Բորիս Սողոմոնյանն էլ իր հերթին նշել է, թե շոու սարքողը եղել է Սննդամթերքի անվտնագության պետական տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանը։ «Բախչագուլյանի 100 օրը լրանում էր, և նա պետք է ցույց տար, թե ինչ-որ բաներ է անում»,– նշել է նա:
Բախչագուլյանը շոո՞ւ է սարքում