Քաղաքական

05.11.2024 09:01


«Երեմյան» սննդի կետերը՝ ՊՆ «լվացքատուն». «Ժողովուրդ»

«Երեմյան» սննդի կետերը՝ ՊՆ «լվացքատուն». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ստորեւ ներկայացվող փաստերը իրավապահների եւ նրանց քաղաքական ղեկավար, այսօր արդեն հատուկենտ ազնիվների մոտ կառաջացնեն հարցեր, որոնք ունեն ընդամենը մեկ պատասխան։

Փաստաթուղթ առաջինի համաձայն՝ ՊՆ-ն «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ կնքել է 7 միլիոն դրամի պայմանագիր, որը ոչ թե «ելակ է զինվորների համար», այլ «Երեմյան» ցանցի՝ երեւանյան ռեստորաններից որեւէ մեկում պարբերաբար կազմակերպվող ընթրիք՝ մինչեւ տարվա վերջ։ 2-րդ փաստաթուղթը վկայում է, որ «ախորժակը ուտելիս է բացվում»-ը ոչ թե սոսկ դարձվածք է, այլ հեղափոխական իրականություն: Այն է՝ ՊՆ փոխնախարար Բրուտյանը եւ Դավիթ Երեմյանը 12.08.2024թ. կնքում են նոր պայմանագիր՝ «Համաձայնագիր թիվ 1», ըստ որի՝ 7 միլիոնը դառնում է 10 միլիոն դրամ, այնուհետեւ, մեկ ամիս անց՝ 09.09.2024թ., կնքվում է «Համաձայնագիր թիվ 2»-ը, եւ բյուջեից՝ անհայտ անձանց սնվելու գումարը արդեն դառնում է 13 միլիոն դրամ։

Կարծում ենք, որ օպերատիվ աշխատանքին տիրապետող կառույցները եւ կոռուպցիայի «մասնագետ» Նիկոլ Փաշինյանը, կարդալով հոդվածը, կհասկանան, որ «ատկատը» թերեւս արվում է հենց այս սխեմայով, եւ պետք է քննություն սկսել. ԶԼՄ-ն ի զորու չէ դա անելու ….

Շարունակելի»:

Այս խորագրի վերջին նյութերը