Լրահոս

01.12.2011 14:01


«Հայկանդուխտ» կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի

«Հայկանդուխտ» կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի

«Հայկանդուխտ» ավանդապաշտ–ժողովրդավարական կուսակցությունը դեռ չի որոշել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և այդ մասնակցության ձևաչափի հարցը։

–Իհարկե, մասնակցելու ցանկությունը շատ մեծ է, բայց նախ ֆինանսական խնդիրներ ունենք և դեռ քաղաքական դաշտն ուսումնասիրում ենք,–«7օր»–ին ասել է այդ կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը,–ընդհանրապես մենք ֆինանսներից զրոյի վրա ենք։ Իսկ ինչպես գիտեք, բոլոր հարցերը ֆինանսի հետ են կապված՝ դոլարի կուրսով ապրում ենք, դոլարի կուրսով մեռնում։

«Հայկանդուխտ»–ի առաջնորդը չի  բացառել նաև որևէ կուսակցության հետ համագործակցությանը։

–Կոնկրետ չենք որոշել՝ որ կուսակցության։ Եթե կոմունիստները մասնակցեն, կդիտարկենք այդ տարբերակը, որովհետև նրանց հետ մեր գաղափարախոսությունը, ծրագրերն ավելի համահունչ են։ Կարելի է նաև Արամ Գասպարի Սարգսյանի հետ համագործակցել, բայց դեռ այդ թեմայով ընդհանրապես խոսակցություններ չեն եղել,–ասել է Ա. Ղազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը