Սա ծաղր է. Մոլդովայի իշխանությունները բարդ պայմաններ են ստեղծել ՌԴ-ում քվեարկելու համար (տեսանյութ)
Մոլդովայի քաղաքացիներն իրենց երկրի իշխանություններին մեղադրում են Ռուսաստանի տարածքում քվեարկության անտանելի պայմաններ ստեղծելու մեջ:
Բանն այն է, որ Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռուսաստանում բնակվող հարյուր հազարավոր մոլդովացի ընտրողների համար բացվել է ընդամենը մեկ ընտրատեղամաս՝ Մոսկվայում, սակայն մարդկանց ներս են թողնում դանդաղ՝ մեկ-երկու հոգի։ Արդյունքում հսկայական հերթեր են գոյացել, մարդիկ ստիպված են 4 ժամ կանգնել ու մրսել փողոցում։ Ընտրողներից մեկի խոսքով՝ ժամում մոտ 350 մարդ է մտնում, և այդ վիճակագրությունը օրվա ընթացքում չի փոխվել։
«Դե, ու՞ր է ժողովրդավարությունը, ու՞ր է հավասարությունը»,-հարց ուղղեց նա իշխող կուսակցությանը՝ նման վերաբերմունքը ծաղր որակելով։
Չնայած դրան՝ տոկոսային հարաբերակցությամբ ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է հենց Մոսկվայի ընտրատեղամասում։
Իսկ մոլդովացիներից շատերը ստիպված են եղել մեկնել նույնիսկ Մինսկ և Բաքու՝ հույս ունենալով, որ այս ընտրատեղամասերում մարդիկ ավելի քիչ կլինեն, և նրանք կկարողանան քվեարկել։ Ընտրողների կարծիքով՝ սեփական երկրի իշխանություններն իրենց պարզապես անտեսում են։
ԿԸՀ-ից հայտնել են, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 19:30-ի դրութայմբ գերազանցել է առաջին փուլի մասնակցությանը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru