Լրահոս

01.12.2011 13:50


Գ. Եղիազարյան. «Գաղտնազերծման մասին օրինագիծը ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ»

Գ. Եղիազարյան. «Գաղտնազերծման մասին օրինագիծը ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ»

Այսօրվա ասուլիսում 1990–1995թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, խոսելով «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած «Լյուստրացիայի (գաղտնազերծում) մասին» օրինագծից, նշել է, թե այն ներքաղաքական հարթության մեջ է պետք դիտարկել, և նրա նպատակը ներկայիս քաղաքական գործիչներին վարկաբեկելն է։

Նախագծի այս տարբերակին բանախոսը կողմ չէ՝ նշելով, որ այն Հայաստանին ոչ մի լավ բան չի տա։ «Ինչո՞ւ միայն մինչև 1992թ. «КГБ»–ի գործակալների անունները պիտի հրապարակվեն»,–հարցադրել է նա։ Նրա խոսքերով՝ այդ օրինագիծը թերի է, քանի որ 1992թ. հետո նույնպես եղել են այլ երկրների շահերը սպասարկող գործակալներ։

–Այս օրինագծի նպատակը Հայաստանը թուլացնելն է, կամազուրկ փալաս դարձնելն է,–հայտարարել է ասուլիսի մեկ այլ բբանախոս՝ ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը։

Նրա համոզմամբ՝ գործակալների անունները հրապարակելուց հետո ոչ ոք չի ուզենա դառնալ Ազգային Անվտանգության գործակալ, քանի որ չի լինելու օպերատիվ աշխատանք, ինչը կսպառնա երկրի անվտանգությանը։ Գ. Եղիազարյանը նշել է, որ այս քայլով չենք կարողանա դիմակայել սպասվող վտանգներին, դա ավելի շատ կօգնի արևմտյան երկրներին։

–Այս օրինագիծը խայտառակություն է, քանի որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Ես դեմ եմ ցանկացած նման օրինագծի,–ընդգծել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը