Սպանություն Շիրակի մարզում. 30-ամյա տղամարդը Արթիկի ԲԿ-ում մահացել է
Նոյեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք, կենսաբանական մահ» վիճակով։
Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածի մարմինը հիվանդանոց է տեղափոխել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28-ամյա Գուրգեն Քերոբյանը, իսկ մահացածը Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Գևորգ Գ․-ն է։
Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ ժամը 19։00-ի սահմաններում, Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող ցայտաղբյուրի մոտ գտնվող զրուցարանում վիճաբանության ժամանակ Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Արգիշտի Ա․-ն սուր կտրող, ծակող գործիքով հարվածել է Գևորգ Գ․-ի թիկունքին:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հայտնաբերում են կասկածյալ Արգիշտի Ա․-ին և նրան տեղափոխում են ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալի հագին եղած վերարկուի գրպանում հայտնաբերվել է ծալովի դանակ և պարզվում է՝ արդյոք նշված դանակով է նա հարվածել, թե այլ։ Դեպքի փաստով Անիի և Արթիկի քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 155-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։