Բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ13 ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Մխիթար Դավթյանի վարած «Զիլ» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 78-ամյա Ռաֆիկ Ներսիսյանի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ․ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։