ՀՀ 2012 թ. պետբյուջեի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային Ժողով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կառավարության կողմից 2011 թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողով ներկայացված ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխությունններին, ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում 2012 թ. պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է լրամշակել 2012 թ. պետբյուջեի նախագիծը և լրամշակված տարբերակն ամփոփաթերթի հետ միասին ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որը դրանք սահմանված կարգով կներկայացնի ՀՀ Ազգային ժողով (Ազգային ժողովում նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ)։
ՀՀ 2012 թ. պետբյուջեի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային Ժողով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կառավարության կողմից 2011 թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողով ներկայացված ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխությունններին, ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում 2012 թ. պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է լրամշակել 2012 թ. պետբյուջեի նախագիծը և լրամշակված տարբերակն ամփոփաթերթի հետ միասին ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որը դրանք սահմանված կարգով կներկայացնի ՀՀ Ազգային ժողով (Ազգային ժողովում նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ)։