Լրահոս

01.12.2011 12:54


ՀՀԿ–ական. «Նիկոյանը տիրապետում է իրավիճակին»

ՀՀԿ–ական. «Նիկոյանը տիրապետում է իրավիճակին»

Խորհրդարանում երեկ տեղի ունեցած վիճաբանությունը ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նորմալ երևույթ է համարում։

–Իրոք, ԱԺ–ում կրքերը թեժ էին, էմոցիոնալ ելույթներ եղան, բայց դա աշխարհում առկա խորհրդարանական պրակտիկա է։ Նորմալ երույթ է, եթե դա հետագա աշխատանքների վրա չի անդրադառնում կամ չի կարող անդրադառնալ։ Իսկ իմ կարծիքով՝ տեղի ունեցածը հենց այդիսի դեպք է,–«7օր»–ին ասել է Հ. Սահակյանը։

Հրացին, թե նորմա՞լ երույթ է, երբ մի պատգամավորը մյուսին ի լուր աշխարհի հայվան է անվանում, ՀՀԿ–ականը նկատել է.

–Յուրաքանչյուր պատգամավոր իր աշխատանքում ինքն է որոշում իր բառապաշարը, բառերի օգտագործման ձևը, քանակը, որակը։ Իսկ եթե համեմատական կարգով նայենք այլ երկրներին, ապա կտեսնենք, որ այնտեղ ավելի թեժ, ավելի բուռն վիճաբանություններ են լինում, նույնիսկ գործը հասնում է բռունցքներին։

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե նման մթնոլորտ միտումնավոր է ստեղծվում՝ ապացուցելու համար, որ ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիոկյանը չի տիրապետում իրավիճակին, Հ. Սահակյանն արձագանքել է.

–Պարզ է, որ կառավարությունը բերել էր արտահերթ, իսկ ընդդիմադիր հատվածը պետք է քննարկումները թեժացներ, որոշակի խոչընդոտներ առաջանային և այլն։ Բայց ՀՀԿ–ն էլ, որպես իշխանության կրող, պետք է այնպես անի, որպեսզի այդ խոչընդոտները հաղթահարվեն, և ամեն ինչ ընթանա իր բնականոն հունով։ Պարզ է, որ պարոն Նիկոյանը նոր է որպես առաջին դեմք Ազգային ժողովում, բայց երեկ էլ պարզ դարձավ, որ այո՛, Նիկոյանը տիրապետում է իրավիճակին։ Համենայնդեպս, որևէ քվեարկության, որևէ օրինագծի հետ կապված խոչընդոտ կամ խնդիր չառաջացավ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը