Հայասատանի Եվրոպական Շարժումը կազմակերպում է Եվրոպայի Օրվա տոնակատարություն
Հայասատանի Եվրոպական Շարժումը մայիսի սկզբին կազմակերպում է Եվրոպայի Օրվա տոնակատարությունը: Մայիսի 9-ը նշվում է իբրև Եվրոպայում խաղաղության հաստատման, համերաշխության և միասնականության տոն: Հայաստանում այս տոնը առաջին անգամ 2006-ին սկսեց տոնել Հայաստանի Եվրոպական շարժում և այն դառնում է ավանդույթ:
Տոնակատարությունները նախատասվում են մայիսի 01-ից 15-ը և իրականացվելու են հետևյալ միջոցառումները՝
Դասընթացներ լրագրողների համար «ԵՄ քաղաքականությունը և կառույցները» թեմայով Երևանում, Վանաձորում և Գյումրիում
Սեմինար-քննարկումներ Հայաստանում Եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ (ԵԱՀԿ, ԵԽ, ԵՀ Պատվիրակություն)
Հեծանվարշավ Երևանի փողոցներում, որը կկրի հանրային իրազեկման բնույթ
Եվրոպայի գիշեր երեկույթ հայ և եվրոպացի երիտասարդների մասնակցությամբ
Մանկական նկարների ցուցահանդես «Ի՞նչ է Եվրոպան ինձ համար» խորագրով
«Տարվա լավագույն Եվրոպացի» տարեկան մրցանակաբաշխություն
Տոնական միջոցառումները կնպաստեն հանրության իրազեկմանը արդի Եվրոպական քաղաքական գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև Եվրոպական ինքնության զարգացմանը:
«Տարվա լավագույն Եվրոպացի» տարեկան մրցանակաբաշխությունը Հայաստանում իրականացվում է արդեն չորրորդ անգամ. այն տեղի է ունենում գրեթե բոլոր եվրոպական պետություններում և այս պատվավոր մրցանակին արժանացել են Ջոն Բալդվին Հանիբալսոնը՝ Իսլանդիայի արտաքին գործերի նախարար, Մարիո Մոնտին՝ Եվրոպական հանձնաժողովի անդամ, Վիկտոր Յուշենկոն՝ Ուկրաինայի Նախագահ, Իվո Սանդեր՝ Սերբիայի Վարչապետը, Փեթր Բալազսը՝ Եվրոպական Հանձնաժողովի անդամ, Ռոմանո Պրոդին՝ Եվրոպական Հանձնաժողովի Նախագահ, Վայրա-Վիկե Ֆրայբերգան՝ Լատվիայի Նախագահ, Բորիս Տրայկովսկին՝ Մակեդոնիայի Նախագահ և այլոք:
Տնտեսական, մշակութային և քաղաքական ասպարեզում ցուցաբերած բարձր արդյունավետությամբ իրականացված գործունեության համար Հայաստանում այս մրցանակին նախկինում արժանացել են մշակութային, տնտեսական և քաղաքական թե ընդիմադիր և թե իշխանական գործիչներ:
Ծրագրի ընթացքում տարածաշրջանային այցով Հայաստան կայցելի Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Հենրիկ Հ. Կրոները: