Լրահոս

01.12.2011 11:17


Վթար՝ «Մոցարտի» դիմաց

Դեկտեմբերի 1-ին`ժամը 01.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոց թիվ 1/3 հասցեում` «Մոցարտ» սրճարանի դիմաց, տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հեր­թա­­պահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 81 ՍՏ 111 պետհամարանիշի և «Սենս» մակնիշի 6954 պետհամարանիշի (պատկանում է «Դենտ» տաքսի ծառայությանը) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Սենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1954 թվականին ծնված Ռազմիկ Սուքիասյանը, ուղևորներ` Երևան քաղաքի բնակիչ,1980 թնականին ծնված  Ա.Առուստամյանը և Վանաձոր քաղաքի բնակիչներ`1982 թվականին ծնված Վ.Նաջար­յա­նը և նույն թվականին ծնված Կ.Մազմանյանը  ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնաս­վածք­ներ:

Մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը