Կարծիք

27.10.2024 19:09


Կան թեմաներ, այդ թվում՝ Հոկտեմբերի 27-ը, որ երբեք չպետք է շահարկման, քաղաքական դիվիդենտներ ստանալու միջոց հանդիսանան

Կան թեմաներ, այդ թվում՝ Հոկտեմբերի 27-ը, որ երբեք չպետք է շահարկման, քաղաքական դիվիդենտներ ստանալու միջոց հանդիսանան

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»

2018 թվականի իշխանափոխությունից հետո, սա առաջին տարելիցն էր, որ Հոկտեմբերի 27-ի գործով քաղաքական շահարկումներ, կասկած սպրդող, երկիմաստ հայտարարություններ կարծես չեղան, համենայն դեպս՝ մամուլում ես չհանդիպեցի:

Փաստորեն, թեման սպառվել է, ասելիք չկա։

Եթե դա այդպես է, ուրեմն իրավասու անձինք՝ քննչական մարմինը կամ դատախազությունը, պարզապես պարտավոր են հանրությանը պաշտոնապես ասել, թե վեց տարվա ընթացքում ի վերջո քննությունը ինչի հանգեց, ինչ պարզվեց, չէ՞ որ այս հարցի սպառումը խիստ կարևոր է մեր հասարակության համերաշխության և ճշմարտության բացահայտման համար...

Իմ կարծիքով, կան թեմաներ, այդ թվում՝ Հոկտեմբերի 27-ը, որ երբեք չպետք է շահարկման, քաղաքական դիվիդենտներ ստանալու միջոց հանդիսանան, չէ՞ որ վաղ թե ուշ նման կեղծ շահարկումները սպառվելու են, այլ կերպ՝ ժամկետանց են դառնալու, և մարդիկ հասկանալու են, որ պարզապես իրենց փորձում են հիմարացնել...

Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը