Ինչպես են ընթանում ընտրությունները Վրաստանի հայաշատ շրջաններում, մասնավորապես՝ Ջավախքում
Ինչպես հայտնի է, այսօր Վրաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որտեղ պայքարն ընթանում է հիմնական 4-5 ուժերի միջև:
Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ իշխող «Վրացական երազանքը» կրկին հաղթանակ կտանի, սակայն ինտրիգն այն է, թե ինչ ցուցանիշներով այն կարձանագրվի:
Մյուս ինտրիգն այն է, թե ինչպիսի հետընտրական գործընթացներ կնախաձեռնի ընդդիմությունը:
Ընտրական գործընթացում մինչ այս պահը մեծ միջադեպեր չեն գրանցվել, եթե չհաշվենք Մառնեուլի ընտրատարածքներից մեկում կատարվածը (տեղամասերից մեկում, ըստ լուրերի՝ «քվեաթերթիկներ լցոնելու» և բռնության դեպք է արձանագրվել, իրավապահներն այն արդեն հետաքննում են):
Ինչ վերաբերվում է Ջավախքում ընտրության ընթացքին, ապա բոլորը նկատել են ժողովրդի մեծ ակտիվությունը:
Առավոտից մարդիկ ակտիվորեն մասնակցում են ընտրական գործընթացին, և, ամենայն հավանականությամբ, այս տարածաշրջանում ընտրության մասնակիցների թիվը կլինի բավականին մեծ:
Մեր տեղական դիտորդների կարծիքով՝ մարդկանց վրա ազդել է նախընտրական արշավը, և Ջավախքի ժողովուրդը չի ուզում վերադառնալ հին ժամանակներին, առավել ևս՝ չի ուզում, որ Վրաստանը վերածվի նոր «Ուկրաինայի»:
Այն, որ Ջավախքում մարդկանց տրամադրվածությունը հենց այդպիսին էր մինչ ընտրությունները, բոլորին էր հայտնի: Սակայն, այսօրվա պատկերը հուշում է, որ վրացահայերը ակտիվորեն են մասնակցում ընտրությանը՝ հասկանալով, որ այն ճակատագրական կարող է լինել Վրաստանի և, մասնավորապես, նաև այս երկրում ապրող հայերի համար:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am