Լրահոս

30.11.2011 21:31


ԱՄՆ–ը հույս ունի, որ հաջորդ տարի առաջընթաց կարձանագրվի ԼՂ հիմնահարցում

ԱՄՆ–ը հույս ունի, որ հաջորդ տարի առաջընթաց կարձանագրվի ԼՂ հիմնահարցում

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը Վաշինգտոնում կայացած «Հարավային Կովկասն անկախություն ձեռք բերելուց 20 տարի անց» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ–ը հույս ունի, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի ամենամոտ ժամանակահատվածում։

«Մենք մեր հնարավորությունների սահմանում աջակցում ենք Մինսկի խմբին և հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթաց կարձանագրվի»,–ընդգծել է Ռուբինը։

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ Ռուբինը նշել է, որ դեռևս շարունակվում են հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ աշխատանքները։

«Հավատում ենք, որ երկու կողմերն էլ այդ հարցում ջանքեր են գործադրում։ Հուսով ենք, որ հաջորդ տարի առաջընթաց կարձանագրվի»,–նշել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը հավելել է, որ երկար տարիներ շարունակվող բանակցություններում առաջխաղացման որևէ բացակայությունը պետք է անհաջողություն համարել։

«Միևնույն ժամանակ կարծում եմ, որ կարևոր է ընդգծել միջազգային ջանքերը, Մինսկի խմբի գործունեությունը, Ռուսաստանի, Ֆրանսիայի և մյուս երկրների ջանքերը։ Մենք օգնել ենք Հայաստանին և Ադրբեջանին խուսափել բաց բախումից»,–հավելել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը