Լրահոս

30.11.2011 18:07


Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

Նոյեմբերի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Ճամբարակի բաժին է դիմել մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի  ավտոմեքենան  Ճամբարակ-Իջևան ճանապարհի 7-րդ կմ-ին հարվածել է իր հորթին: Դեպքի վայր մեկնած ոստիկաններին նա ասել է, որ հորթը կենդանի է, և ինքը պարտք ու պահանջ չունի: Սակայն հաջորդ օրը  կրկին  դիմել է ոստիկանություն և հայտնել, որ  հարվածի հետևանքով դեպքից 1 ժամ հետո հորթը սատկել է, և իրեն պատճառվել է 130.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հորթին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Աղբերք գյուղի մի բնակիչ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը