Լրահոս

30.11.2011 17:07


Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումներին

Դեկտեմբերի 1-2-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 3-ին  Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Եվրոպայում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ավանդական հավաքին:

Դեկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բոնն (Գերմանիա)` մասնակցելու Աֆղանստանում Անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 6-7-ը նախարար Նալբանդյանը Վիլնյուսում կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Այս խորագրի վերջին նյութերը