«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարծես թե, հ/կ չէ, եւ կոռուպցիոն դեպքեր հայտնաբերելու համար ստանում է մեր հարկերից գոյացած աշխատավարձը… Ինչեւէ` անիմաստ հարցադրում։
Ուսումնասիրելով ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանի հետ համատեղ բնակվող Աշոտ Պողոսյանի՝ նրա հոր հայտարարագիրը՝ փորձում ենք կանխարգելել կոռուպցիան. Աշոտ Պողոսյանը 2021 թվականին հայտարարագրել է «զրո դրամ» եկամուտ եւ դրամական միջոց, որը իրատեսական է, քանզի նա երկար տարիներ է, ինչ չի աշխատում:
Պողոսյանն ընդդիմադիր է՝ «Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուս»-ի ակտիվ անդամ, սակայն կոմունիստ Աշոտ Պողոսյանը 2022 թվականին միանձնյա ռեժիմով ձեռք է բերել 29.3 միլիոն դրամով բնակարան Երեւանի Կենտրոն վարչական շրջանում։ Հավելենք, որ Աշոտ Պողոսյանը 2023 թվականից է սկսել հայտարարագրել ունեցվածքը եւ որեւէ եկամուտ չի ունեցել՝ միայն չնչին կենսաթոշակ։
ՔՊ-ի հետ՝ նիկոլական, կոմունիստների հետ՝ կոմունիստ, այսպես, կոմպլեմենտար եղանակով Մարիամ Պողոսյանը ընտանիքի հետ «թավշյա հեղափոխության» շնորհիվ սկսել է իր կարիերայի վերելքը։
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»

Պատգամավորի օգնականից՝ պատգամավոր»: