Լրահոս

24.10.2024 12:55


Հրդեհ՝ Վաղարշապատում. ծուխը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

Հրդեհ՝ Վաղարշապատում. ծուխը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի «Տնկարաններ» կոչվող տարածքում անասնագոմի մոտ կացարան է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ հրամանատար Վահան Մկրտչյանի գլխավորությամբ:

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Այս խորագրի վերջին նյութերը