Լրահոս

30.11.2011 16:21


Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոսը հանդիպել է Աջարիայի գյուղատնտեսության նախարարի հետ

Նոյեմբերի 30-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում է ունեցել Աջարիայի ինքնավար հանրապետության (Վրաստան) գյուղատնտեսության նախարար Դոնարա Սուրմանիձեյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղարտադրության, գյուղմթերքների վերամշակման, առեւտրաշրջանառության բնագավառներում Հայաստանի եւ Աջարիայի միջեւ համագործակցության զարգացման, ներդրումների խթանման, հայկական եւ աջարական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքաշրջանառության ընդլայնման հարցերը:

Կողմերը նշել են, որ այդ ոլորտներում առկա ներուժի իրականացումը որոշակիորեն կնպաստի հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը